Մոսկվայում կանխվել է գողական հավաք (տեսանյութ)
ՌուսաստանԻնչպես հայտնի է դարձել «Прайм Крайм»-ին սեպտեմբերի 15-ին Միչուրինսկու խաչմերուկում գտնվող բիլիարդանոցում, ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր տնօրինության աշխատակիցների կողմից կանխվել է գողական հավաք, որը կազմակերպված էր եղել ազգությամբ չեչեն «օրենքով գող» Իսլամ Էդիլգիրևի (Իսլամ Բոլշոյ) ծննդյան կապակցությամբ:
Հավաքին մասնակցել են նաև երկու «օրենքով գողեր» Խիզիր Աքբուլատովը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Պուզիր մականվամբ և Թեյմուրազ Ֆարոյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Թեկո Թբիլիսցի մականվամբ:
Փոխանցվում է, որ անձնական հետախուզման ժամանակ Իսլամի և Խիզիրի մոտ հայտնաբերել և առգրավվել էր հաշիշ և հերոին, իսկ ազգությամբ եզդի Թեյմուրազ Ֆարոյանը, ով երկու շաբաթ առաջ էր հայտնվել ազատության մեջ՝ եղել էր մաքուր: