Կիևը չի օրինականացնի ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն. Յացենյուկ
Ուկրաինան չի պատրաստվում օրինականացնել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները: Այս մասին հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը: Գրում է РИА НОВОСТИ-ն:
«ԼԺՀ և ԴԺՀ օրինականացում տեղի չի ունենա: Սա իմ քաղաքական դիրքորոշումն է» , - ասել է Յացենյուկը կառավարության նիստի ժամանակ:
Նրա խոսքով` Կիևը կֆինանսավորի Դոնբասի առանձին շրջանների վերականգնման բոլոր ծախսերը: