Սիրիայում ծաղիկ հիվանդության դեմ կիրառված անորակ պատվաստանյութից մահացել է 40 երեխա
Սիրիայում ծաղիկ հիվանդության դեմ կիրառվող անորակ պատվաստանյութից մահացել է 40 երեխա: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:
Փոխանցվում է, որ ծաղիկ հիվանդությունը տարածվել է Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի շրջաններում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ:
Նշվում է, որ Ջիրջանազում մահացել է 12 մարդ, իսկ ընդհանուր առմամբ անորակ պատվաստանյութից մահացել է մոտ 40 երեխա: