Քեթրին Էշթոնը կհանդիպի Իրանի ԱԳ նախարարի հետ
«Վեցնյակի» և Իրանի միջև միջուկային ծրագրի հետ կապված բանակցությունների նոր փուլը կմեկնարկի Նյու Յորքում, սեպտեմբերի 19-ին: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության մամուլի ծառայության ղեկավար Մայքլ Մաննը:
Նրա խոսքով` բանակցությունների սկզբում Էշթոնը երկկողմանի հանդիպում կունենա Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր, որ Էշթոնը բանակցությունների օր էր նշանակել սեպտեմբերի 18-ը: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: