ԴԺՀ-ն թույլ չի տա Ուկրաինային Դոնբասում ընտրություններ կազմակերպել
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտնել է, որ ԴԺՀ իշխանությունները չեն ցանկանում թույլ տալ Ուկրաինային դեկտեմբերի 7-ի ՏԻՄ արտահերթ ընտրություններն անցկացնել Դոնբասում:
«Մենք մեր Գերագույն խորհուրդն ունենք, և մենք կորոշենք` երբ և ինչպիսի ընտրություններ կազմակերպենք: Մեզ մոտ Ուկրաինայի կողմից կազմակերպված ոչ մի ընտրություն տեղի չի ունենա»,-հայտրարել է Զախարչենկոն:
Այս մասին գրում է Gazeta.ru -ն: