Լեհաստանը Ռուսաստանից օրական 20 մլն կուբամետր գազ է ստանում
Լեհաստանը մեկ օրում Ռուսաստանից ստանում է 19-20 մլն կուբամետր գազ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով լեհ գազի օպերատորին:
Նա նշել է, որ այն 20 տոկոսով քիչ է, քան խնդրել էր Լեհաստանի գազային ընկերությունը:
Ինչպես հաղորդել է լրատվական գործակալությունը` սեպտեմբերի 11-ին «Գազպրոմ»-ի ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել է, որ գազի մատակարարաման հետ կապված ոչ մի փոփոխություն չկա և Լեհաստանը շարունակում է մեկ օրում 23 մլն կուբամետր գազ ստանալ: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: