Էբոլա տենդը համաշխարհային սպառնալիք է, այն դուրս է գալիս վերահսկողությունից. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ ունենալով Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և վերահսկման Ատլանտայի կենտրոնում հայտարարել է, որ Էբոլա տենդը իրենից ներկայացնում է համաշխարհային սպառնալիք: Այս մասին հայտնում է РИА новостин:
«Էբոլայի տարածումը դուրս է գալիս վերահսկողությունից, և եթե այն չկանգնեցվի, հիվանդների թիվը կարող է հասնել հարյուր հազարի»,-այս մասին հայտարարել է Օբաման:
Բացի այդ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի գործունեություն է ծավալելու վիրուսի դեմ պայքարելու համար: