Կիսելյովը խռոված Է Հայաստանից
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մամուլում խոսվել է, որ Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքի՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի կողմից հիմնված «Գրիբոյեդով» ակումբի անդամները բավականին բարձր աշխատավարձեր են ստանում, խոսքը գնում էր նաև այդ ակումբի անդամ ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի մասին, որը, համաձայն հրապարակումների, ստանում է մոտ 400 հազար դրամ աշխատավարձ:
«Չի» -ի հետ զրույցում Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ինքն աշխատավարձ ոչ մի տեղից չի ստանում՝ «նույնիսկ քաղաքագետների միությունում չեմ ստանում, էլ ուր մնաց ուրիշ տեղից»:
Խոսելով «Գրիբոյեդով» ակումբի աշխատանքների մասին՝ տեղեկացրեց, որ Կիսելյովը ամիսը մեկ անգամ այցելում է Հայաստան, ակումբի շրջանակներում քննարկումների մասնակցում, տեղի է ունենում մտքերի փոխանակում: Հմայակ Հովհաննիսյանը նաև անկեղծացավ, որ Կիսելյովը խռովել է Հայաստանից. պատճառը հայտնի դեպքերն են»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: