ԱԺ նախկին պատգամավորի նոր բիզնեսը. նա սցենարներ է գրում և ֆիլմեր նկարահանում
«ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր բիզնես է հիմնել: 38 տարեկանում Հայկական գյուղատնտեսական ակադեմիան ավարտած Հակոբյանը վերջապես հնարավորություն ունի իրականացնել վաղեմի երազանքը:
«ժողովուրդ»-ի հետ զրույցում նա անկեղծացավ.
«Ես մանկությունից երազել էի ռեժիսոր դառնալ: Ցանկացած թատրոն, որ գնացել եմ, միշտ քննադատի դերում եմ եղել, որովհետև շատ եմ սիրել: Հիմա ուզում եմ համ ռեժիսորի իմ երազանքն իրականացնել, համ էլ բիզնես անել»:
Տեղեկացնենք, որ նախկին պատգամավորը ֆիլմերի սցենարներ է գրում, այնուհետև դրանք նկարահանում և էկրանավորում:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր գրաֆիկը շատ հագեցած է: Հոկտեմբերի 1-ից սկսելու է նկարահանել իր կողմից գրված՝ Ցեղասպանության վերաբերյալ մի ֆիլմ:
«Ոչ միայն այս ֆիլմը… այլ ֆիլմեր ենք նկարելու»,-հայտարարեց Հ. Հակոբյանը:
Նրա համոզմամբ՝ ֆիլմը ևս քաղաքականություն է, ու ինքն այսուհետ այդպես է լինելու քաղաքական դաշտում»:
Առավել մանրամասն՝ «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: