Նոր փոփոխություններ Հայ առաքելական եկեղեցում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերը հնարավոր է առաջիկայում ենթարկվեն լրջագույն կառուցվածքային փոփոխությունների:
Էջմիածնում մտմտում են թեմերի թիվը դարձնել 35՝ ըստ նախկին Խորհրդային Հայաստանի շրջանների:
Մինչև վերջերս Հայաստանում կար 10 թեմ, որոնք տարածքներով գրեթե համապատասխանում էին մարզերին:
Վերջերս ՀԽՍՀ Արթիկի տարածքի սահմաններով ձևավորվել է Արթիկի թեմը:
Եթե նորարարությունն իրեն արդարացնի, առաջիկայում կունենանք 35 թեմ, յուրաքանչյուրն իր եպիսկոպոս-առաջնորդով:
Եկեղեցականների շրջանում կատակով խոսում են, որ նրանք կփոխարինեն ռայկոմի քարտուղարներին»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: