Լուկաշենկոն պառակտում է ընդդիմությունը
Բելառուսի ընդդիմության առաջնորդներից մեկը Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանակ մեղադրել է իր գործընկերներին: Բանակցությունների առարկան 2015թ. Բելառուսի նախագահի լեգիտիմ ընրությունների ճանաչումն է:
Ենթադրվում է, որ 2016-ին «հայրիկ»-ին փոխարինելը թույլ կտա ընդդիմադիրներին մտնել խորհրդարան: Լուկաշենկոյին դա հարկավոր է Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու համար:
2015թ.-ին Բելառուսում կկայանան հերթական նախագահական ընտրությունները: Այսօր արդեն ոչ ոք չի կասկածում, որ ընտրություններում կրկին հաղթանակ կտանի Լուկաշենկոն: Այս ամենը բացատրվում է նրանով, որ բելառուսները, վախենալով Ուկրաինայի իրադարձություններից, կքվեարկեն երկրի կայունության համար, որը ապահովում է Լուկաշենկոն:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: