Հերմինե Նաղդալյանը Օսլո է մեկնել ոչ թե միայնակ, այլ շքախմբով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը օրերս, «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ «շքախմբով« մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո՝ մասնակցելու ԵԽԽՎ ԱԺ նախագահների հանդիպմանը:
Հ.Նադալյանը Օսլո է մենկել ոչ թե միայնակ, ինչպես օրենքով է նախատեսված, այլ պատվիրակությամբ նրան ուղեկցողներ են եղել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Հերմինե Նաղդալյանին Օսլոյում ուղեկցել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը:
Թե ինչու է ԱԺ փոխխոսնակ Նաղդալյանը նման կազմ ընտրել՝ այդ ժողովին մասնակցելու համար, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, քանի նրա հեռախոսն անջատված էր»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: