«Առավոտ»-ին դատի են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթում է գտնվում «Մ.Գևորգյան»ՍՊ ընկերության հայցադիմումն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի:
Հայցվորը պահանջում է «Առավոտ» օրաթերթից 3 միլիոն դրամ՝ ընկերության «գործարար համբավն արատավորող վիրավորանքի» և «ընկերության գործարար համբավն արատավորող զրպարտության» համար:
Նախնական դատական նիստը դատարանը նշանակել է դեկտեմբերի 5-ին՝ ժ.11.30-ին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: