Քոչարյանը մտադիր է քաղաքական դաշտը տարբեր կողմերից ապակայունացնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում գտնվող ամենատարբեր գործիչների զանգահարում և հանդիպում են այնպիսի անսպասելի դեմքեր, որոնք առաջին հայացքից անկախ կամ խիստ ընդդիմադիր իմիջ ունեն, սակայն իրականում ստվերային ձևով կառավարվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Բանագնացները դաշտում եղած քիչ թե շատ ակտիվ մարդկանց պատրաստակամություն են հայտնում անգամ ֆինանսապես օգնել, որպեսզի «ոտքի կանգնեն ու երկիրն այս վիճակից դուրս բերեն»:
Եվ երբ խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի գործողություններն ու «Ժողովուրդ»-ի ստացած այդ տեղեկությունները համադրում ենք, ստացվում է, որ Քոչարյանը մտադիր է քաղաքական դաշտը տարբեր կողմերից ապակայունացնել:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: