Ուղեղի հատուկ ակտիվությունը հանգեցնում է շատակերության
Վաղուց հայտնի է, որ ճարպակալումը մեծապես ազդում է ուղեղի վրա: Նոր ուսումնասիրությանը մասնակցել են տարբեր քաշ ունեցող 43 մարդ: Պարզվել է, որ գեր մարդիկ առավել ընկալունակ է շրջակա միջավայրից եկող սննդի ազդանշաններին, քան ավելի ցածր քաշ ունեցող մարդիկ: Բացի այդ, ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ դոֆամինի ակտիվությունը սովորույթի հետ կապված ուղեղի շրջաններում ավելի բարձր էր, քան մյուսների մոտ: Նրանց մոտ ուղեղի՝ փոխհատուցման համար պատասխանատու շրջաններում ակտիվությունը եղել է նվազած, հաղորդում է Science World Report պարբերականը:
Գիտնականներին դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք ճարպակալումը հանդիսանում է ուղեղի նման ակտիվության պատճառ, թե՞ հետևանք: Հավելյալ քաշ ունեցող և ճարպակալությամբ տառապող մարդիկ ստանում են ավելի քիչ հաճույք սննդից, ինչը հանգեցնում է շատակերության: Դրա պատճառն էլ հենց կարող է լինել պարգևատրման հետ կապված ուղեղի զոնայի ակտիվությունը:
Հնարավոր է, որ շատակերությանը հանգեցնում են անգիտակից սովորությունները, այլ ոչ՝ գիտակցված ընտրությունը: Բացի այդ, գեր մարդկանց դժվար է նվազեցնել կամ պահպանել քաշը, քանի որ նրանք ախորժալից սնունդ կարող են գործնականում գտնել ամենուր: Բարձր ընկալունակության պատճառով՝ որոշակի խթաններ, օրինակ՝ կինոթատրոնում պոպքորնի հոտը կամ սիրած ուտելիքի մասին գովազդը, այս մարդկանց մոտ առաջացնում է ավելի ուժեղ ձգողականություն, քան ուրիշների մոտ: