ԱՄՆ-ն չի ճանաչել Ղրիմում ընտրության արդյունքները
Ամն-ի իշխանությունը չի ճանաչել Ղրիմում ընտրության արդյունքները:Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
«Միացյալ Նահանգները չի ճանաչում Ղրիմում ընտրության արդյունքները», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Բացի այդ,Հարֆը նաև հավելել է,որ ԱՄՆ-ն շարունակում է դատապարտել բռնությունը Ղրիմում:
Ավելի վաղ հայտնել են,որ Ղրիմում ընտրությունների ժամանակ 70,4% ձայնով հաղթանակ է տարել «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը: