ԵՄ պատժամիջոցները զգալիորեն սահմանափակում են Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունները. ՌԴ ԱԳՆ
Եվրամիության պատժամիջոցները զգալիորեն սահմանափակում են Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունները, Մոսկվան այլ ելք չունի` բացառությամբ ռուսական շահերի պաշտպանության համար հավելյալ միջոցառումների իրականացումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն արտաքին գործերի նախարարի տեղակալ պետքարտուղար Գրիգորի Կարասինի և Մոսկվայում ԵՄ ներկայացուցիչ Վիգաուդաս Ուշացկասի հանդիպումից հետո: Գրում է РИА НОВОСТИ-ն:
«Ինչպես արդեն բազմիցս հատարարվել է` Եվրամիության ղեկավարության գործողությունները Մոսկվային այլ ելք չեն թողնում` բացառությամբ ռուսական շահերի պաշտպանության համար հավելյալ միջոցառումների իրականացումը» , - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: