Կաբարդինո-Բալկարիայում ահաբեկչություն է կանխվել
Կաբարդինո-Բալկարիայում իրավապահ մարմիններին հաջողվել է վնասազերծել ինքնաշեն ռումբը, որը պարունակում էր կես կիլգրամ տրոտիլ: Վնասազերծման արդյունքում կանխվել է ահաբեկչությունը:
Այս մասին գրում է РИА НОВОСТИ-ն` հղում անելով Ռուսաստանի հակաահաբեկչական Ազգային կոմիտեի մամլո ծառայությանը:
«Այսօր առավոտյան ժամը 8.40-ին «Կավկազ» դաշնային մայրուղու վրա իրավապահ մարմիններին հաջողվել է վնասազերծել ինքնաշեն ռումբը» , - ասվում է հաղորդագրության մեջ: