Պորոշենկոն խմբակցությունների հետ կքննարկի Մինսկի համաձայնագիրը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկուշաբթի օրը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեն Մինսկի համաձայնագրի իրականացման և ԵՄ-ին անդամակցելու մասին համաձայնության վավերացման հարցերը: Այս մասին հայտնել է «Батькивщина» խմբակցության նախագահ Սերգեյ Սոբոլևը:
Սոբոլևը նշել է, որ նախագահի հետ հանդիպման ընթացքում կքննարվեն նաև երկրի արևելքում կոնֆլիկտի մասնակիցների համաներման մասին օրինագծերը և Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին հարցերը: