Ռուսաստանն աջակցում է Իրաքին և Սիրիային ահաբեկիչների հետ պայքարում
Ռուսաստանը ռազմական և այլ տեսակի աջակցություն է ցուցաբերում Իրաքին, Սիրիային և տարածաշրջանի այլ երկրներին ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը Փարիզում միջազգային կոնֆերանսի շրջանակներում: Գրում է РИА НОВОСТИ-ն:
«Մենք աջակցում ենք Իրաքին` նպատակով, որպեսզի լայն հնարավորություններ ունենանք պայքարելու ահաբեկիչների հետ և ապահովելու մեր պետության անվտանգությունը: Մենք ռազմական և այլ տեսակի աջակցություն կցուցաբերենք, ինչը կամրապնդի այդ երկրի ներուժը: Նույն կերպով մենք ռազմական և այլ աջակցություն կցուցաբերենք Սիրիային և տարածաշրջանի այլ երկրներին» , - ասել է Լավրովը: