Ինչո՞ւ ԻՊ-ի դեմ պայքարելու համար ԱՄՆ-ի կողմից ստեղծվելիք կոալիցիան լիարժեք չէ. պարզաբանում է արաբագետը
ԻՊ-ի դեմ պայքարի համար ԱՄՆ-ն ծրագրում է կոալիցիա ստեղծել, որում մինչև 40 պետություն ներգրավված կլինի, մինչդեռ կոալիցիայի մեջ ընգրկվելիք երկրների շարքը դեռևս պարզ չէ:
«Իրանը և Ռուսաստանը դուրս են մնացել ռազմական գործողություններին մասնակցելուց: Իրանը չի ներգրավվում կոալիցիայի մեջ՝ միջուկային ծրագրի լուծված չլինելու պատճառով: Իր հերթին Թուրքիան հրաժարվել է կոալիցիայի մեջ ընդգրկվելուց: Կոալիցիան լիարժեք չէ նաև արտաքին ուժերի ներգրավվման տեսանկյունից» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Բանախոսի կարծիքով՝ Բրիտանիան և Ֆրանսիան ևս ոչինչ չեն անի, քանի որ նախատեսվող ռազմարշավը շատ երկար է տևելու: Ինչ վերաբերում է Սիրիայում ԻՊ-ի ծրագրած գործողություններին, ապա արաբագետը հավանական է համարում, որ այստեղ պետությունը էական արդյունքներ չի արձանագրելու, քանի որ Սիրիայում գործում է չափավոր ընդդիմություն:
Վարդուհի Ստեփանյան