Ալինա Կաբաևան լքում է Պետդուման
«Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Ալինա Կաբաևան լքում է Պետդուման: Ստորին պալատին առաջարկվել է վաղաժամկետ դադարեցնել նրա լիազորությունները:
Համաձայն հանձնաժողովի նախագահ Սերգեյ Պոպովի` Կաբաևայի պաշտոնանկությունը կապված է նրա`մեկ այլ պաշտոն զբաղեցելու հետ:Թե ինչ պաշտոն է զբաղեցնելու պատգամավորը, Պոպովը չի պարզաբանել:
Միևնույն ժամանակ, նրա խորհրդականը հայտարարել է, որ Կաբաևան կզբաղվի սպորտային հարցերով: Այս մասին գրում է Lenta.ru-ն: