Ժիրինովսկին անասելի սեր է սկսել տածել Ադրբեջանի նկատմամբ
Վլադիմիր Ժիրինովսկին մտադիր է մեկնել Ադրբեջան: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը` հղում անելով Trend գործակալությանը: Ժիրինովսկին մտադիր է մի շարք հանդիպումներ անցկացնել երկրում և ծանոթանալ երկրի զարգացվածությանը: Այցը նախատեսվում է կատարել սեպտեմբերի վերջին:
Դեռևս հուլիս ամիսին "Россия 24"-ի եթերում ելույթ ունենալու ժամանակ նա բավականին դրական էր արտահայտվել Ադրբեջանի մասին: Նշելով, որ բավականին լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ են ընթանում:
Նրա խոսքով` ադրբեջանցիները շատ ճիշտ ընտրություն են կատարել Ալիևին ընտրելով որպես երկրի նախագահ: Ժիրինովսկին Ալիևին մեծատառով ադրբեջանցի է համարել: