ԻՊ-ն ավելի շատ սպառնում է Մոսկվային, սակայն քիչ հավանական է, որ ռազմական գործողությունների կդիմի. արաբագետ
«Իսլամական պետություն»-ը նոր թափերով ընդլայնում է իր սահմանները՝ սպառնալիք դառնալով հարևան պետությունների համար: ԻՊ-ն իր վերջին հայտարարության մեջ սպառնացել էր Մոսկվային՝ խոստանալով պատերազմ հրահրել Հյուսիային Կովկասում:
Արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ ԻՊ-ն ավելի շատ սպառնում է Մոսկվային և քիչ հավանական է, որ ռազմավարական գործողությունների կդիմի:
«ԻՊ-ն դեռևս հնարավորություն չունի գործնականում այդ սպառնալիքը կյանքի կոչելու համար: Առավելագույնը, որ կարող է անել ԻՊ-ն ահաբեկչություն իրակացնելն է, մինչդեռ դեռևս նման գործողություններ «Իսլամական պետություն» խմբավորման գործելաոճում չի նկատվում: Կառույցն առավել միտված է որոշակի թիրախային խմբերի նկատմամբ ռազմական գործողություններև իրականացնելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արաբագետը:
Բանախոսի ընգծմամբ` Հյուսային Կովկասում կարելի է որոշակի գործողություններ ակնկալել, քանի որ կառույցում մինչև 14 հազար մարդ է ներգրավված, որը լուրջ ներուժ է և կարող է որոշակի լուրջ գործողություններ իրականացնել ընտրված տարածքներում:
Վարդուհի Ստեփանյան