Խաբարովսկի երկրամասում արտակարգ ռեժիմ է սահմանվել
Խաբարովսկի երկրամասում արտակարգ ռեժիմ է սահմանվել Ուկրաինայից ժամանած փախստականների արտահոսքի պատճառով: Համապատասխան կարգադրություն ստորագրել է մարզպետ Վյաչեսլավ Շպորտը: Գրում է Russian.rt.com-ը:
Ընդգծվել է, որ տվյալ պահին երկրամասի տարածքում Ուկրաինայից ժամանած 1339 քաղաքացի է գտնվում: Երկրամասում փախստականների համար նախատեսված տաս ժամանակավոր բնակեցման կացարան է հիմնվել, որտեղ 444 փախստական է բնակվում:
Արտակարգ ռեժիմը թույլ կտա ներգործել փախստականների տեղավորման և աշխատանքի որոնման գործընթացի վրա: