Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին
Արաբական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ սիրիական ռազմաօդային ուժերը հարձակում են գործել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կազմավորումների ուղղությամբ Եփրատ գետի մերձակայքում: Գրում է Russian.rt.com-ը:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ օդային հարվածները հասցվել են ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Դամասկոսից 432կմ. դեպի հյուսիս-արևելք ընկած Դեյր-էզ-Զոր քաղաքի ռազմական օդանավակայանի մերձակայքում:
Ծայրահեղականները փորձում են շրջափակել կառավարական ուժերի վերջին ‹‹Ֆորպոստը›› իրաքյան սահմանից: