Արևմտյան պատժամիջոցներն անպատասխան չեն մնա. Վալենտինա Մատվիենկո
ՌԴ Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը անպատասխան չի մնա: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» գործակալության փոխանցմամբ՝ Մատվիենկոն նշել է, որ ՌԴ արձագանքը պիտի լինի հավասարակշռված և ուղղված ազգային տնտեսության շահերի պաշտպանությանը:
«Ինչպես ցանակացած իրեն հարգող պետություն, մենք իհարկե, չենք կարող այդ պատժամիջոցներն առանց պատասխանի թողնել: Ես կարծում եմ, որ մեր արձագանքը պետք է հանգիստ լինի, հավասարակշռված, ադեկվատ և առաջին հերթին ուղղված ի պաշտպանություն մեր ազգային շահերին», - ասել է Մատվիենկոն: