Չինաստանը տուգանել է Audi և Chrysler ընկերություններին
Չինաստանը տուգանել է Audi և Chrysler ընկերություններին: Տուգանքի պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ ընկերությունները արհեստականորեն բարձրացրել են գները:
Տուգանքները ազգային կամ օտարերկրյա ընկերությունների կողմից գների արհեստական բարձրացան դեմ բողոքների լայնածավալ ուսումնասիրության արդյունքն էին:
Volkswagen խմբին պատկանող գերմանական Audi-ն պետք է վճարի 40 միլիոն դոլար, իսկ իտալական Fiat-ին պատկանող ամերիկյան Chrysler-ը՝ 5 միլիոն դոլար:
Այս հետաքննության հակառակորդները նշում են, որ հակամենաշնորհային հետաքննությունները ներդրողների մոտ անհանգստություն են առաջացնում և բացասաբար ազդում երկրի ներդրումային կլիմայի վրա: