«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել Մեծ Բրիտանիայի հպատակին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել Մեծ Բրիտանիայի հպատակ Դևիդ Հեյնսին:
Սեպտեմբերի սկզբին գրոհայինները սպառնում էին սպանել բրիտանացի գերուն, եթե ԱՄՆ-ն չդադարեցնի օդային հարվածները: Գերուն ցույց են տվել համացանցում տեղադրված տեսագրությամբ:
Գերու անունը պաշտոնապես չի հայտնվել նրա հարազատների խնդրանքով: Սակայն ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը ոչ կառավարական կազմակերպության աշխատակից Դևիդ Հեյնսի մասին է: