Եվրամիության անդամ երկրները ռեկորդային քանակի գազ են կուտակել՝ զգուշանալով Ռուսաստանից
Եվրամիության անդամ երկրները ռեկորդային քանակի գազ են կուտակել՝ զգուշանալով, որ Ռուսաստանը կարող է ընդհանրապես դադարեցնել աշխարհամասի համար կենսական կարևորություն ներկայացնող կապույտ վառելիքի մատակարարումը:
Եվրոպական 28 երկրները արտակարգ իրավիճակի համար մշակում են մի ծրագիր, որը ռուսական գազի մատակարարման դադարեցման դեպքում, օրինակ, կարգելի բնական գազի արդյունաբերական օգտագործումը:
Փորձագետները քիչ հավանական են համարում ռուսական գազի մատակարարման ամբողջական դադարեցումը, սակայն դա կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև «պատժամիջոցների պատերազմը» շարունակվի: