Ավստրալիայի բնակիչը շնաձկան երախում է հայտնվել
Ավստրալիայի արևելյան Բայրոն-Բեյ քաղաքի (Նոր Հարավային Ուելս նահանգ) բնակիչը դարձել է շնաձկան զոհ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ շնաձուկը նրա վրա է հարձակվել այն պահին, երբ նա լողալուց է եղել տեղի լողափերից մեկում:
Նշվում է, որ ափից ոչ հեռու գտնվող մարդիկ կարողացել են նրան ափ հանել, սակայն ստացած վնասվածքներից նա մահացել է: Հայտնի է, որ զոհը եղել է 40 տարեկան: