ԶԼՄ-ների աջակցությունն օգտակար կլինի իրավապահ մարմինների աշխատանքին. Կոլոկոլցև
ԶԼՄ-ների կողմից իրականացվող աջակցությունն օգնում է իրավապահ մարմիններին առավել արդյունավետ աշխատել: Այս մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Գրում է РИА НОВОСТИ-ն:
«Շնորհակալություն ԶԼՄ-ներին լուսաբանման և տարված աշխատանքների համար: Առանց մամուլի, առանց ԶԼՄ աջակցության դժվար է լուծել այն խնդիրները, որոնք քննարկեցինք» , - ասել է Կոլոկոլցեվը ԱՊՀ անդամ-երկրների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստում ճեպազրույցի ժամանակ: