Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 10 մարդ
Բաղդադի հարավ-արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 13 մարդ և 45 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է Vesti.az:
Փոխանցվում է, որ պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել երկու ավտոմեքենաների մեջ, որոնք գործի են դրվել միևնույն ժամանակ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հրապարակել էին հոդված, որում նշել էին, որ օգոստոս ամսվա ընթացքում Բաղդադում մահացել են 1420 մարդ: