Երթուղայինում դրամապանակ գողացողին հայտնաբերեցին
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ' գումարով, բանկային քարտով և անձնական իրերով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Թ.-ն օգոստոսի 31-ին թիվ 74 երթուղային միկրոավտոբուսում դրամապանակը գողացել է 1971 թ. ծնված Նաիրա Ա.-ի պայուսակից: Կատարվում է հետաքննություն: