Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում. Էդիկ Մինասյան
Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման 23-րդ տարին:
«1991 թվականի սեպտեմբերի 2-ը ԼՂՀ ծնունդն էր: Սա պատմական խիստ կարևոր որոշում էր մեզ համար, որն ուներ թե′ պատմական, թե′ բարոյական հիմքեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Բանախոսի պնդմամբ` Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, մինչդեռ Ադրբեջանը միշտ փորձել է Լեռնային Ղարաբաղն իր կազմի մեջ ներառել:Բանախոսն ընդգծեց, որ Ադրբեջանը միշտ իրականացրել և շարունակում է իրականացնել հարձակումներ ԼՂՀ խաղաղ բնակչության վրա, մինչդեռ անգամ միջազգային հանրության աչքում Լեռնային Ղարաբաղը կազմում է Հայաստանի մի մասը:
Վարդուհի Ստեփանյան