Ղրիմի դեմ ցանկացած ագրեսիա կընդունվի որպես ՌԴ-ի դեմ ագրեսիա
РИА «Новости» գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ղրիմի դեմ ցանկացած ագրեսիա Մոսկվայի կողմից կգնահատվի ագրեսիա որպես ռուսական կողմի դեմ: Գրում է Gazeta.ru-ն:
«Ղրիմն այսօր Ռուսաստանի Դաշնության տարածք է հանդիսանում և Ղրիմի դեմ ցանկացած զինված ագրեսիա կգնահատվի որպես Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիա դրանից բխող բոլոր հետևանքներով», - հայտարարել է Պոպովը:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Սևծովյան նավատորմի և Ղրիմում զինվորական խմբավորումների խնդիրը հանդիսանում է սահմանում պետության անվտանգության ապահովման պատասխանատվությունը: