Լևոն Հայրապետյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց
Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին սեպտեմբերի 1-ին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում գրել է նրա վստահված անձ Մացակ Փոլադյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հուլիսի 16-ին Մոսկվայում ձերբակալել էին 65-ամյա գործարար Լևոն Հայրապետյանին։