Ամռան ընթացքում շոգի պատճառով Ճապոնիայում մահացել է ավելի քան 50 մարդ
Ճապոնիայում ամռանը գրեթե 40 հազար մարդ հոսպիտալացվել է, իսկ 54 մահացել ջերմային հարվածի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Առավել մեծ թվով տուժածներ գրանցվել են Տոկիոյի շրջանում, ինչպես նաև Սաիտամա (2,93 հազար), Օսակա (2,39 հազար), Աիթի (2,37 հազար) և Թիբա (2,02 հազար) նահանգներում:
Փոխանցվում է, որ օգոստոսի 25-31 ջերմային հարվածով հոսպիտալացվել է մոտ 687 մարդ: