Շուտով ռուբլին կփոխարինի դոլարին. Ֆիդել Կաստրո
Կուբայի հեղափոխական առաջնորդ Ֆիդել Կաստրոն ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներին համեմատել է Ադոլֆ Հիտլերի դարաշրջանի նացիստների հետ: Այս մասին նա հայտնել է Cubadebate.cu կայքի իր էջում:
Կաստրոյի խոսքով շուտով եվրոն և դոլարը կախում կունենան յուանից և ռուբլուց:
«Ես Արևմուտքին մեղադրում եմ ցինիզմի մեջ և ասում, որ սա դարձել է իմպերիալիստական քաղաքականության խորհրդանիշը»,-գրել է Ֆիդել Կաստրոն:
Իսկ դիմելով ՆԱՏՕ-ին նա ասել է, որ նրանք ասես նացիստներ լինեն: