Ուկրաինայի բանակը կորցրել է ևս մեկ քաղաք
Ուկրաինայի բանակը կորցրել է իր վերահսկողությունը Լուգանսկի Լուտուգինո քաղաքի վրա: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:
Փոխանցվում է, որ ուժայինները լքում են Լուգանսկի Լուտուգինո քաղաքը, ռուսական տանկերի հետ ունեցած բախումից հետո: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է կամավոր Յուրի Կասյանովը:
Բացի այդ, աղբյուրը հայտնել է, որ ուժայինները կորցրել են վերահսկողությունը նաև Լուտուգինո քաղաքում գտնվող օդանավակայանի վրա: