Քոչարյանի վերջին ելույթը ՀԱԿ-ի ներսում վեճերի առիթ է դարձել
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին ելույթը դարձել է տարաձայնությունների ու վեճերի առիթ հենց ՀԱԿ-ի ներսում։
Ոմանք այն կարծիքին են, որ լավ հեռանկար է բացվում համագործակցելու երկրորդ նախագահի հետ, ոմանք էլ դրա դեմ ընդվզում են ու համարում են դա կատարյալ խայտառակություն, քանի որ 10 տարի պայքարել են Ռոբերտ Քոչարյանի դեմ, նրան համարում են պարզապես աչքի գրող։
Մեր աղբյուրի վկայությամբ՝ Քոչարյանի հետ համագործակցելու հողի վրա կարող է նաև որոշակի արտահոսք լինել ՀԱԿ-ից»։
Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: