ՕԵԿ-ին այդպես էլ չի հաջողվում աշխատանքային թիմ ձևավորել
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ «Երևան» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։
«ՉԻ» տեղեկություններով՝ ՕԵԿ-ը բավական լուրջ խնդրի առաջ է կանգնած, քանի որ դաշտի փորձառուները մերժել են ՕԵԿ-ի՝ հեռուստաընկերությունում աշխատելու հրավերը։ Ասում են, որ աշխատանքային թիմ այդպես էլ չի ձևավորվում, քանի որ լրագրողական համայնքն էլ իր հերթին է բոյկոտում ՕԵԿ-ին։
Հավելենք նաև, որ Բաղդասարյանը որոշել է հեռուստաընկերության «Երևան» անունը փոխել՝ այն անվանակոչելով Հ3»։