Լուգանսկը և Դոնեցկը չեն հավակնում Ուկրաինայի այլ տարածքներին. Պուրգին
Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները չեն հավակնում Ուկրաինայի այլ տարածքներին: Ինչպես հայտնում է РИА НОВОСТИ-ն՝ այս մասին Մինսկում հայտարարել է Դոնեցկի փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը:
Դոնեցկի և Լուգանսկի հատուկ կարգավիճակի ընդունման դեպքում ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները պատրաստ կլինեն «մաքսիմալ ջանք ներդնել Ուկրաինայի և ողջ ռուս-ուկրաինական քաղաքակրթության միավորված տնտեսական, մշակութային և քաղաքական տարածքը պահպանելու համար»: