Գլետեյը ուկրաինացիներին ռուսական միջուկային զենքի վերաբերյալ զգուշացում է արել
Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գլետեյը պնդում է, որ Ռուսաստանը հայտարարել է միջուկային զենքի կիրառման մասին: Այս մասին գրում է Лента.ru-ն՝ հղում անելով նախարարի ֆեյսբուքյան էջին:
«Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ ռուսական կողմն արդեն մի քանի անգամ սպառնացել է, որ դիմադրելու դեպքում նրանք պատրաստ են միջուկային զենք կիրառել մեր դեմ» , - նշել է նա:
Նախարարը նաև Ուկրաինայի Գլխավոր շտաբի ղեկավար Վիկտոր Մուժենկոյի պաշտոնանկության դեմ կարծիք է հայտնել՝ վերջինիս համարելով «Արևելքում Ուկրաինայի հաղթանակների ճարտարապետ»: