Ռուսական բանակն Ուկրաինայում անցնում է հակահարձակման
Ռուսական բանակն Ուկրաինայում անցնում է հակահարձակման և եթե շատ արագ հակահարձակման դեմը չառնեն, ապա մինչև նոյեմբեր-դեկտեմբեր ռուսները կլինեն Կիևում:
Ամենայն հավանականության այդ դեպքում Ուկրաինան կբաժանվի երկու մասի ու կավարտվի Ուկրաինա պետության մասնատումը: Շատերը կասեն, որ դա ռուսների կողմից ռազմական ներխուժում է, այո դա այդպես է, բայց այլընտրանք չունի այդ երկիրը և պետք է մինչև վերջ կռիվ տա Ուկրաինայի համար:
Վերջապես բոլոր գերտերություններ էլ վատն են, արնախում են, թքած ունեն ցանկացած իրավունքի վրա, բայց նրանց մի մասը ցեղասպանություններն ու ներխուժումներն անում է «գեղեցիկ», օրինակ՝ ԱՄՆ և ՆԱՏՕ- ի անդամ եվրոպական երկրները:
ԱՄՆ ի և ԵՄ երկրների գործողությունների արդյունքում Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում և այլուր մահացել են հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ, իսկ ռուսները դեռ դրա 10-ը տոկոսն էլ չեն «արել», չնայած դրան նրանք են համարվում ագրեսորներ: Անարդար է...
Զոհրապ Եգանյան,ֆեյսբուք: