Իլովայսկում գերի ընկածներից մոտ 30 զիծառայող է ազատ արձակվել
Աշխարհազորայինների հարձակման արդյունքում ուկրաինական գումարտակները շրջափակվել են Իլովայսկում: Այժմ ուժայինները, ըստ պայմանավորվածության, դուրս են գալիս շրջափակումից: Այս մասին հայտնում է РИА НОВОСТИ-ն:
Ուկրաինայի գերիների փոխանակման կենտրոնի ղեկավար, պահեստազորի գեներալ-գնդապետ Վլադիմիր Ռուբանը հայտնել է, որ հաջողվել է ազատ արձակել 30 ուկրաինացի զինծառայողի, ովքեր գերի էին ընկել Իլովայսկում:
«Դոնցկի մարզում այժմ 680 զինծառայող կա» , - հավելեց Վլադիմիր Ռուբանը:
Նրա հավաստմամբ՝ ուկրաինացի ուժայիններին բավարար պայմաններ են տրամադրվում: