Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է
Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Կարմիր կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 977 SL 17 պետհամարանիշով բեռնատարը կողաշրջվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: