«Դոնբասի» հրամանատարը կպահանջի փոփոխել Ուկրաինայի գլխավոր շտաբի ղեկավարությունը
«Դոնբաս» գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմենչենկոն, ում զինյալները շրջափակվել էին Իլովայսկում (Դոնեցկի շրջան), հայտարարել է, որ կպահանջի փոփոխել Ուկրաինայի զորքերի գլխավոր շտաբի ղեկավարությունը: Այս մասին հայտնում է Газета.ru-ն՝ հղում անելով РИА «Новости»-ն:
«Ես պահանջելու եմ գլխավոր շտաբի ամբողջական փոփոխություն» , - ասել է Սեմենչենկոն, ով սեպտեմբերի 1-ին Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության դատախազության կողմից գտնվում էր հետախուզման մեջ: