Պորոշենկոն կոչ է արել Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունները ահաբեկչական կազմակերպություններ ճանաչել
Պյոտր Պորոշենկոն մտադիր է ԱՄՆ այցի ժամանակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու հարց բարձրացնել: Այս մասին հայտնում է Газета.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությանը:
Պորոշենկոյի այցը ԱՄՆ-ը նախատեսվում է սեպտեմբերի երկրորդ կեսին: