Boeing 777-ի «սև արկղերը» կհրապարակեն սեպտեմբերին
Boeing 777-ի «սև արկղերը» հնարավոր է բացահայտվեն սեպտեմբերին: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Մալազիայի տրանսպորտի նախարար Լիոու Թիոնգ Լային:
Նախարարը նաև հավելել է,որ «սև արկղերի» հրապարակայնությունը կախված է,թե երբ կավարտվի հետաքննությունը:
Ավելի վաղ հաղորդվել է,որ Նիդերլանդներ է ուղարկվել Ուկրաինայի դատախազը՝ հետաքննելու մալազիական ինքնաթիռի հանգամանքները: